-
09.05.2014|
23:41
Հնագետները Եգիպտոսում 5600 տարվա հնության մումիա են հայտնաբերել, որը պատկանում է նախատոհմական ժամանակաշրջանին:
Մումիան պատկանում է ամենահին ժամանակաշրջաններին և կարող է կրել ամենավաղ քաղաքակրթության պատմության շունչն ու վերակերպումը:
-
09.05.2014|
23:40
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Twitter-ի իր միկրոբլոգում դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքի՝ Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում մայիսի 7-ին ունեցած ելույթը քննադատողներին:
-
09.05.2014|
23:36
Բրիտանական The Guardian-ի գնահատմամբ՝ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում «մասամբ անբացատրելիորեն» ֆավորիտ է Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն և հաղթելու շանսեր ունի:
-
09.05.2014|
23:34
Հայաստանում ՌԴ դեսպանը պնդում է, որ անհրաժեշտ է չեզոքացնել Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններին, որոնք «ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»:
-
09.05.2014|
23:31
Առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհնար է առաջ շարժվել բանակցային գործընթացում՝ ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքի հրապարակած և ղարաբաղյան բանակցային գործընթացում քննարկվող վեց հիմնական դրույթներին։
-
09.05.2014|
23:29
Ողբերգական իրադարձություններն ՈՒկրաինայում, որտեղ մարտից դաշնայնացման կողմնակիցները միտինգներ են անում, իսկ կիևյան իշխանությունները հատուկ գործողություններ են ծավալում՝ բանակի ներգրավումով, պետք է դադարեցնել՝ ինչ գնով էլ լինի՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
-
09.05.2014|
23:28
Լեհաստանի նախագահ Դոնալդ Տուսկը կասկածում է 2015-ին Ռուսաստանում Լեհաստանի տարվա անցկացման նպատակահարմարության վրա՝ ՈՒկրաինայի իրադարձությունների պատճառով: Նա ասել է, որ Լեհաստանի տարին Ռուսաստանում լեհ-ռուսական մշակութային համատեղ նախագիծ է:
-
09.05.2014|
23:26
ՌԴ արտաքին գործեր նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսով քննարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի համատեղ գործողությունները ՈՒկրաինայի ճգնաժամը հաղթահարելու նպատակով:
-
09.05.2014|
17:52
Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Կոնստանտին Օրբելյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 12:00-14:00-ն, «Արամ Խաչատրյան» համերգասրահի շենքում: Հուղարկավորությունը՝ Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:
-
09.05.2014|
17:50
Մայիսի 10-ին Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ը բեմ դուրս կգա յոթերորդ համարի ներքո: